10:48 27 դեկտեմբերի, 2021Դերասանուհի Աննա Դովլաթյանը հրապարակել է դստեր լուսանկարն ու հիացրել հետեւորդներին։
Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում Աննայի եւ դերասան Դավիթ Աղաջանյանի դուստրը ոճային հագուստ է կրում։ Երիտասարդ զույգը փոքրիկին տվել է Կարինա անունը։ «Իմ ծաղիկ»,- հրապարակումը մակագրել է Աննան, իսկ հետեւորդները փոքրիկին բազմաթիվ դրական խոսքեր են ուղղել փոքրիկին։
Ավելի վաղ տեղադրված կադրերում երիտասարդ մայիկը պատկերված էր տոնածառի ֆոնին։ Աննան փայլուն զգեստ էր ընտրել, որը համադրել էր բարձրակրունկների հետ։ Դերասան Դավիթ Աղաջանյանի կինն արձակել էր մազերը, իսկ բնական շպարն ընդգծել էր գեղեցկությունը։ Հետեւորդները հաճոյախոսություններ էին ուղղել Աննային․ «Հեքիաթային կին»։