«Խորհուրդ ենք տալիս դիտել». դեպի անսահմանություն եւ դրանից դուրս. «Լոկի»

14:15   27 դեկտեմբերի, 2021

NEWS.am STYLE-ը ներկայացնում է Marvel-ի կինոտիեզերքի «Լոկի» սերիալը՝  ֆենտեզի, պրոցեդուռալ և գիտաֆանտաստիկա ժանրերում։

Այն թողարկվում է Disney+  սթրիմինգային ծառայությունում 2021 թվականի հունիսից մինչ օրս: Թողարկվել է արդեն մեկ սեզոն, 2-րդ սեզոնի մասին հայտարարվել է:

Ստեղծողը Մայքլ Ուոլդրոն է:

Գլխավոր դերակատարներն են Թոմ Հիդլսթոն, Օուեն Ուիլսոն, Սոֆյա դի Մարտինո եւ այլք:

Լոկին Տեսերակտը գողանալուց հետո հայտնվում է «Ժամանակավոր փոփոխությունների կառավարում» խորհրդավոր կազմակերպությունում և ճանապարհորդում ժամանակի մեջ՝ փոխելով պատմությունը։

Լոկին Marvel-ի կինոտիեզերքի ամենասիրված կերպարներից մեկն է։ «Վրիժառուներ. վերջնախաղ» ֆիլմի իրադարձությունների շնորհիվ Լոկին իր տրամադրության տակ ունի մի ամբողջ սերիալ, որտեղ նա գտնվում է ուշադրության կենտրոնում։

Խաբեության խորամանկ և անկանխատեսելի աստծո մասին սերիալը՝ փոքր էկրաններին կինոտիեզերքի պաշտոնական դեբյուտով, ամենասպասվածն էր:Այն  լիովին արդարացրեց մեծ սպասելիքները և դեռ մի բան էլ ավելին:

l1.jpg (91 KB)

Բնականաբար, նախագիծն ամբողջությամբ կենտրոնացած և հիմնված է Լոկիի կերպարի վրա, որը խաղացել է (այս դերի համար ծնված) Թոմ Հիդլսթոնը։

Չնայած խաբեության աստծո չարագործ էությանը և ինչ-որ մեկին հրամայելու և նվաճելու մշտական ​​փորձերին, հեռուստադիտողը դեռ սիրում է այս կերպարը: Պատճառները երկուսն են՝ կերպարի շեքսպիրյան դրաման և Հիդլսթոնի փայլուն կատարումը։

Բացի անձամբ գլխավոր հերոսից, նախագիծն ունի մեկ մեծ առաքելություն. այն պետք է նոր թեմա բացեր կինոտիեզերքի համար, այն է՝ մուլտիտիեզերքի հայեցակարգը։ Պետք է նշել, որ առաջադրանքը փայլուն կերպով կատարվում է:

Դիտողը կճանապարհորդի տիեզերքի բազմաթիվ աշխարհներով, ականատես կլինի հայտնի իրադարձությունների (ինչպես Պոմպեյը) և կբացահայտի որոշ գաղտնիքներ (օրինակ՝ Դեն Կուպերի խարդախությունը):

Իսկ երբ հերոսները ճանապարհորդում են դեպի այլ մոլորակներ, վիզուալ տեսարաններն այնտեղ առավել գեղեցիկ են լինում։

l2.jpg (64 KB)

Նախագծի հիմքը ինքդ  քեզ ընդունելու, սեփական ճանապարհը գտնելու և սեփական եսը գիտակցելու փիլիսոփայությունն է։

Սերիալն ունի հոգեբանական դրամա և անձի ճգնաժամ։

Լոկիի  մարմնավորումներից յուրաքանչյուրը յուրահատուկ է, և յուրաքանչյուրն ունի իր ողբերգությունը:

Շոուն ուղղակի գերում է իր կերպարներով ու դերասանական խաղով։

Գործակալ Մոբիուս Մ․ Մոբիուս՝ Օուեն Ուիլսոն:

Լոկին և Մոբիուսը փայլուն դուետ են ստեղծում, որտեղ հերոսներն անընդհատ ծաղրում են միմյանց։ Մոբիուսն այս դուետում Լոկիի համար արժանի մրցակից է «բանավոր» կռիվներում, որոնցից նա հաճախ հաղթող է դուրս գալիս։ Մոբիուսը հարցեր է տալիս կյանքի իմաստի և ընտրության ազատության վերաբերյալ:

Կախարդուհի Սիլվիա՝ Սոֆիա դի Մարտինո:

Սիլվիան մարտահրավեր է նետում Ժ․Փ․Կ․-ին` փորձելով վրեժ լուծել իր կրած բոլոր տառապանքների համար: Ո՛չ Սիլվիան, ո՛չ Լոկին չեն վստահում միմյանց, բայց դեռ պետք է միասին աշխատեն կրիտիկական պահերին, ինչը հանգեցնում է հեռավոր անցյալի մասին հաղորդակցությանը, երկարամյա գաղտնիքների բացահայտմանը և նրանց միջև հատուկ կապի ձևավորմանը:

Եվ, վերջապես, Լոկիի ստեղծմանը «մեղավորը»՝ Թոմ Հիդլսթոն։

Սերիալը գերում  է առաջին հերթին Թոմ Հիդլսթոնի հմայքով և հիանալի խաղով: Նրա համար Լոկիի դերը կարևոր հանգրվան դարձավ  կինոկարիերայում։

Տեղացի Լոկին հենց առաջին «Վրիժառուների» պարտված չարագործն է, որը դեռ չի անցել փրկագնման ճանապարհը, չի հաշտվել իր եղբոր ու խնամատար ընտանիքի հետ և չի գիտակցել կյանքի իրական նպատակը։ Եվ մենք չգիտենք՝ արդյոք նա կկարողանա՞ նորից քայլել այս ճանապարհով ...

l3.jpg (67 KB)

Թոմը Լոկիին ամբողջովին անկանխատեսելի է դարձնում։ Անհնար է կանխատեսել նրա գործողությունները, անհնար է հասկանալ, թե որքան անկեղծ է նա, որն է նրա առաջխաղացման դրդապատճառը  հատկապես հիմա, երբ գիտակցում է իշխանությունը զավթելու իր փորձերի ապարդյունությունը։

Սերիալում կան մի քանի անկեղծ, հոգեհարազատ տեսարաններ, որոնք Լոկիին ավելի են մոտեցնում հեռուստադիտողին և օգնում հասկանալ նրան։

Իսկապես, Հիդլսթոնը փայլում է Լոկիի կերպարով. նա ուղղակի անհամեմատելի է ու անհավանական։

Ի վերջո.

«Լոկի»-ն Disney +-ի բոլոր նախագծերից ամենավառ, ամենահուզիչ, անկանխատեսելի սերիալն է: Այնքան անկանխատեսելի, որ անհնար է պատկերացնել, թե ինչ է մեզ սպասվում ապագայում։

Հաճելի դիտում

Նորայր Նազարյան



© NEWS.am STYLE