«Երբեք ուշ չէ դառնալ այնպիսին, ինչպիսին ցանկանում ես լինել». Եվա Բաղդասարյան (ֆոտո)

17:46   27 դեկտեմբերի, 2021

Դերասանուհի Եվա Բաղդասարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։

Eva Baghdasaryan.jpg (191 KB)

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում դերասանուհին սեւ հագուստ է կրում, որը բաց է ուսի հատվածում։ Եվան արձակել է մազերն ու արտահայտիչ շպար է ընտրել։ «Երբեք ուշ չէ դառնալ այնպիսին, ինչպիսին ցանկանում ես լինել»,- մեկնաբանություններում ռուսերենով գրել է դերասանուհին։

image_6487327-12.JPG (236 KB)

Օրերս տեղադրված լուսանկարում Եվան մուգ գույնի զգեստ էր կրում։ Դերասանուհին արձակել էր մազերն ու նախապատվություն էր տվել վառ շպարին։ Եվան հրապարակումը չէր մեկնաբանել, սակայն հետեւորդները նրան դրական խոսքեր էին գրել․ «Գեղեցիկ հայուհի»։

 



© NEWS.am STYLE