18:39 27 դեկտեմբերի, 2021Երգչուհի Սոնա Ռուբենյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում երգչուհին մոխրագույն վերարկու է կրում, որը համադրել է սեւ հագուստի հետ։ Սոնան արձակել է մազերն ու նվազագույն շպարով է։ Կերպարն ամբողջացնում են աքսեսուարները՝ շարֆ, արեւային ակնոց։ Ըստ սոցիալական ցանցում արված նշման՝ լուսանկարն արվել է Հունաստանում։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու դրական խոսքեր գրել․ «Սիրուն»։

Ավելի վաղ Սոնա Ռուբենյանն ընտանեկան լուսանկար էր հրապարակել։ Նա պատկերված էր քրոջ հետ, կադրերում քույրերը կրում էին սեւ բլուզ։ Սոնա Ռուբենյանի մազերն արձակված էին, նվազագույն շպար էր նախընտրել։ Երգչուհին հրապարակումը չէր մակագրել։