«Դեւիդ, դու նախանձո՞ւմ ես»․ Բեքհեմների սուրբծննդյան լուսանկարը ծիծաղեցրել է երկրպագուներին

18:12   27 դեկտեմբերի, 2021

Դիզայներ եւ երգչուհի Վիկտորյա Բեքհեմը սուրծննդյան լուսանկարներ է հրապարակել։ Ընտանեկան լուսանկարներում դիզայները զարդարված տոնածառի ֆոնին պատկերված է ամուսնու ու երեխաների հետ։ «Սուրբծննդյան համբույրներ Բեքհեմներից»,- հրապարակումը կարճ մակագրել է Վիկտորյան։

View this post on Instagram

A post shared by Victoria Beckham (@victoriabeckham)

Սակայն հետեւորդները լուսակարում զվարճալի դետալ են հայտնաբերել․ բազմազավակ հայր Դեւիդը որոշել է կանգնել ոտքի մատների վրա։ Նրա ու Վիկտորյայի որդին՝ 19-ամյա Ռոմեոն, ծնողներից բարձրահասկ է։ «Դեւիդ, դու նախանձո՞ւմ ես որդուդ հասակին»,- մեկնաբանություններում գրել են հետեւորդները։

View this post on Instagram

A post shared by Victoria Beckham (@victoriabeckham)

Ավելի վաղ Վիկտորյան տեսանյութ էր հրապարակել, որում նրա հայտնի ամուսինը շագանակներ էր բովում եւ կրում էր Սանտա Կլաուսի գլխարկ, ինչպես նաեւ կատարում էր Նեթ Քինգ Քոուլի «The Christmas Song» երգը։

 



© NEWS.am STYLE