Բրիտանական տաբլոիդը ներողություն է խնդրել Մեգան Մարքլից եւ նրան պատկառելի գումար կվճարի որպես փոխհատուցում

16:12   27 դեկտեմբերի, 2021

Բրիտանական «The Mail on Sunday» տաբլոիդն առաջին էջում ներողություն է խնդրել Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլից նրա գաղտնիության իրավունքը խախտելու համար։ Լրատվամիջոցը 2019թ․-ին Մարքլի հորն ուղղված նամակի հատվածները, եւ Լոնդոնի բարձրագույն դատարանը պարբերականին պարտավորեցրել էր ներողություն խնդրել Մեգան Մարքլից , հայտնում է Deadline-ը։

c5c8ceab47e646f0a357a898fae61c76_md.jpg (138 KB)

2019թ․-ի փետրվարին թերթը հրապարակել էր Մեգանի նամակի հատվածները ուղղված հորը՝ Թոմաս Մարքլին․ այն գրվել էր 2018թ․-ին նրա ու Մեծ Բրիտանիայի թագուհու թոռան հարսանիքից հետո։

Deadline-ի տեղեկություններով՝ Մեգան Մարքլը գրեթե 1,7 միլիոն դոլարի փոխհատուցում կստանա, ինչը ծածկում է դատական ծասերի 90 տոկոսը, որոնք արվել են բրիտանական «Associated Newspapers» հրատարակչության դեմ պայքարի համար։



© NEWS.am STYLE