«Կանաչ լույս». Սոնա Մաթեւոսյանի ֆոտոշարքը

14:45   28 դեկտեմբերի, 2021

Դերասանուհի Սոնա Մաթեւոսյանը նոր ֆոտոշարք ունի, որից մի քանի լուսանկար է հրապարակել։

Sona Matevosyan-1.JPG (185 KB)

Սոնան նկարահանման համար ոճային կերպար է ընտրել՝ վանդակավոր պիջակ, աքսեսուարներ։ Դերասանուհին հավաքել է մազերը, նախապատվություն տվել բնական շպարին, որն ընդգծել է գեղեցկությունը։ «Կանաչ լույս»,- հրապարակման մեկնաբանություններում գրել է Սոնան։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում դերասանուհին սպիտակ շապիկ էր կրում, մուգ գույնի վերնաշապիկ։ Սոնան հագուստը համադրել էր նուրբ վզնոցի հետ։ Նա արձակել էր մազերն ու արտահայտիչ շպար ընտրել։ «80-ականների սանրվածք»,- հրապարակումը մակագրել էր նա։

 



© NEWS.am STYLE