Ոճային պայուսակ. Շողեր Թովմասյանի լուսանկարը Կալիֆոռնիայից

22:43   27 դեկտեմբերի, 2021

Դերասանուհի Շողեր Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ լուքը։

image_6487327-15.JPG (209 KB)

Ինստագրամյան էջում արված նշման համաձայն՝ լուսանկարն արվել է Կալիֆոռնիայում։ Երիտասարդ մայրիկը ջինսե տաբատ է կրում, որը համադրել է սպիտակ շապիկի հետ։ Շողերն արձակել է մազերը, նախապատվություն տվել արտահայտիչ շպարին։ Կերպարն ամբողջական են դարձրել աքսեսուարները՝ գլխարկ, պայուսակ։

Օրերս հրապարակված կադրերում Շողերը սեւ գույնի տոպ էր կրում, նույն գույնի տաբատ, սպիտակ վերնազգեստ, կարմիր կոշիկներ։ Նրա մազերն արձակված էին, նախընտրել էր կարմիր շրթներկ։ Հրապարակմանը կից նա անգլերեն լեզվով գրել էր․ «Հայաստանի գույները»։



© NEWS.am STYLE