Կինոամփոփում. տարվա ձախողումները

13:15   28 դեկտեմբերի, 2021

Ձեզ համար պատրաստել ենք երկու ցուցակ՝ տարվա Ձախողումների եւ Առաջընթացների: Այսօր կներկայացնենք հեռացող տարվա ամենահիասթափեցնող կինոնկարները: Նշենք, որ սա ամենեւին թոփ չէ, այլ ուղղակի ցուցակ, ուստի  դրանում տեղերը ոչ մի նշանակություն չունեն․ յուրաքանչյուր կինոնկար յուրովի է հիասթափեցրել:

1. «Սղոց․ Սպիրալ»

«ПилаСпираль».jpg (74 KB)

«Սղոց» ֆրանշիզան ժամանակին բարձունքում է եղել ՝ հանդիսանալով «խելացի» հորրորների ներկայացուցիչ։ Բացի դաժան տեսարաններից, ֆրանշիզայի ֆիլմերն առաջարկում էին նաև լավ սյուժեներ ՝ հետաքրքիր շրջադարձերով, գրեթե հանճարեղ մոլագար Ջոն Կրամերի՝ (Կառուցապատողի) բարոյականության մասին իր պատկերացումով (շատ այլասերված, բայց բոլորի համար էլ հասկանալի) և, առհասարակ, հետաքրքիր սցենարներով: 

«Սպիրալ» ֆիլմը երկրորդական է իր էությամբ, քանի որ սցենարն այդքան էլ հաջողված չէ։ Այն հետաքրքիր է միայն թակարդներով եւ դաժանությամբ։ Դիտել կարելի է, բայց ֆիլմից նվազագույն սպասումներ ունեցեք:

2. «Ուղեւորություն դեպի Ամերիկա 2»

Поездка в Америку.jpg (139 KB)

Բազում դիտողներ բավականին գռեհիկ հումորի պատճառով վրդովված էին, իսկ սցենարիստներին ակնհայտորեն չէին հուզում  որոշ սյուժետային գծեր, որոնցում կոնֆլիկտները լուծվում են ծայրահեղ տափակ ձևով: Կարծես բոլորովին աննպատակ կատակերգություն են նկարել, բայց չէ՞ որ բնօրինակը  քիչ ավելի խորիմաստ էր։

3. «Սեւ Այրին»

Черная Вдова.jpg (485 KB)

Հանդիսատեսի սպասելիքները շատ էին, քանի որ Նատաշա Ռոմանոֆն ավելի քան 10 տարվա ընթացքում այդպես էլ չբացահայտվեց։ Բոլորը սպասում էին, որ սցենարիստները լիովին կներկայացնեն « Սեւ այրի»-ի կերպարը, եւ որպես բոնուս,  կպատմեն, թե ինչ է տեղի ունեցել Նատաշայի եւ Քլինթի հետ Բուդապեշտում։ Այդ մասին ակնարկվել  է դեռեւս հեռավոր 2012 թվականին «Վրիժառուների» առաջին մասում:  

«Ձեր սպասելիքները ձեր խնդիրներն են»:

Այնպիսի տպավորություն է, որ ֆիլմում մի բան պակասում է․ նույնիսկ Marvel-ի համար պատկերը չափազանց պարզունակ է, ինչը շատ վշտացնում է, քանի որ ստուդիան վերջին տարիներին սկսել է զբաղվել ժանրերի սիմբիոզով, իսկ այստեղ այն նման է  ապաշնորհ խոհարարի, որը  կերակուր է պատրաստել  առանց հոգու:

4. «Հավերժները»

Вечные.jpg (61 KB)

Էքսպերեմենտներն օգնում են ստեղծել որևէ նոր բան։ Բայց ոչ բոլոր փորձերն են հաջողված, հատկապես, երբ ստուդիայի նախագիծը վստահում են կամերային դրամա նկարահանած ռեժիսորին։

5. «Մատրիցա. Հարություն»

Матрица.jpg (88 KB)

Ցանկացած նախագիծ, նույնիսկ ամենավիճահարույցը, կունենա երկրպագուներ: Եկեք ուրախանանք նրանց համար։ Նրանք կարողացան հաճույք ստանալ։ Ճիշտ է, մեծամասնությունը չի կարող կիսել այս ուրախությունը։ Խնդիրն այն է, որ շատերն ակնկալում էին տեսնել մի բան, որը կարելի է «գլուխգործոց» անվանել  (ի վերջո, սա «Մատրիցան» է):

Բայց, ի վերջո, ոմանք համարում են, որ «Հարությունը» ոչ այլ ինչ է, քան ֆրանչայզի վրա մակաբույծ, իսկ մյուսները չեզոք արձագանքեցին՝ հա դե՛, նորմալ է:

Խնդիրն այն է, որ մեծամասնությունը «գլուխգործոցի» մակարդակով ինչ-որ բան էր սպասում. ի վերջո, սա «Մատրիցան» է։

Շարունակելի

Նորայր Նազարյան



© NEWS.am STYLE