Դրեյքը Սուրբ ծնունդին գումար է բաժանել կանադացի երկրպագուներին (վիդեո)

12:41   28 դեկտեմբերի, 2021

Կանադացի ռեփեր Դրեյքը սուրբծննդյան տոների ընթացքում շրջել է իր հարազատ Տորոնտո քաղաքում եւ գումար բաժանել երկրպագուներին։ Այդ մասին իր ինստագրամյան էջում հայտնել է ամերիկացի բլոգեր DJ Akademiks-ը (Ալեն Լիվինգսթոն)։

View this post on Instagram

A post shared by DJ Akademiks (@akademiks)

Բլոգերի կողմից հրապարակված տեսանյութում Դրեյքը նստած է իր մեքենայի ետեւի նստատեղին, իսկ տեսանյութի հեղինակի ձեռքում կանադական դոլարի կապոց է։ Չի հաղորդվում, թե որքան գումար է ռեփերը նվիրել երկրպագուներին։ Երգիչը Սուրբ ծնունդն անց է կացրել որդու՝ Ադոնիսի հետ։

Դրեյքն ԱՄՆ-ում ամենաակտիվ բարեգործներից է։ «God’s Plan» երգի հիման վրա հատվածներ են ներկայացված, թե ինչպես է նա գումար բաժանում Մայամիի կարիքավոր ընտանիքներին։



© NEWS.am STYLE