Յանա Ռուդկովսկայան խորհուրդ է տվել հաջողության հասնելու համար ուտել 14 հազար ռուբլի արժեքով ափսեից

15:39   28 դեկտեմբերի, 2021

Ռուս բլոգեր Կատյա Կանասովան բացահայտել է հայտնի պրոդյուսեր Յանա Ռուդկովսկայայի «մարաթոնի» բովանդակությունը, որի արժեքը տատանվում է 5000-500 000 ռուբլու սահմաններում։ Հոլովակը հրապարակվել է բլոգերի YouTube-յան ալիքում։

Տեսանյութի հեղինակը պատմել է, որ գնել է Ռուդկովսկայայի մարաթոնը, որի արժեքը տարբերվում է՝ կախված բովանդակությունից եւ ստեղծողների հետադարձ կապից։

Ռուդկովսկայան մարաթոնի գնորդներին ավանդական հնարք է առաջարկում՝ նպատակ դնել, կոնկրետացնել ժամկետը, իրագործելիությունը, հավատալ, որ Յանան հավատում է քեզ։ Դասերից մեկի ընթացքում Ռուդկովսկայան ցույց է տվել իր նախաճաշը։ Պարզվել է, որ նա սովորաբար ձվածեղ է ոտում, վարունգ եւ մրգեր։ Գործարար կնոջ խոսքով՝ ինքը մթերքը մատուցում է բացառապես Fornasetti ապրանքանիշի սպասքով։ Նա իր աշակերտներին խորհուրդ է տվել գնել ապրանքանիշի նվազագույնը մեկ ափսե։ Այդ սպասքի նվազագույն արժեքը 10 հազար ռուբլի է։

«Առհասարակ, յուրաքանչյուրը կարող է ունենալ այդ ապրանքանիշի ափսեն։ Դա միշտ զարդարում է եւ շատ յուրօրինակ է։ Յուրաքանչյուրը կարող է դա անել առանց ծախսերի»,- ընդգծել է պրոդյուսերը։

 



© NEWS.am STYLE