«Ես ուզում եմ մարդկանց ժպիտով լուրջ բաներ ասել». այսօր Մհեր Մկրտչյանի հիշատակի օրն է

15:01   28 դեկտեմբերի, 2021

Այսօր լեգենդար դերասան Մհեր Մկրտչյանի հիշատակի օրն է։ Արդեն 28 տարի է՝ արտիստն այլեւս մեզ հետ չէ, սակայն նրա կերտած կերպարները պարզապես հնարավոր չէ մոռանալ։

Մհեր Մկրտչյանը ծնվել է Գյումրիում 1930 թվականին։ Հայրը ծագումով մշեցի էր, իսկ մայրը՝ վանեցի։ Բարձր մասնագիտացումը, կերպարին ազգային դեմք ու դիմագիծ հաղորդելու կարողությունը, էկրանի ճշմարիտ զգացողությունն ու շատ այլ հատկանիշներ Մհեր Մկրտչյանին հնարավորություն տվեցին դասվելու կինոարվեստի ինքնատիպ անունների շարքում։ 

NEWS.am STYLE-ն առանձնացրել է նրա մասնակցությամբ 5 ֆիլմ, որոնք կհետաքրքրեն տարբեր սերունդների ներկայացուցիչներին:

 «01-99»

«Կովկասի գերուհին»

«Մենք ենք մեր սարերը»

«Խոշոր շահում»

«Մեր մանկության տանգոն»

Տեսանյութերը՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնի YouTube-յան ալիքից



© NEWS.am STYLE