21:42 28 դեկտեմբերի, 2021Դերասանուհի Աննա Դովլաթյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ձմեռային կերպարը։
Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում Աննան սպիտակ հագուստ է կրում եւ կարմիր գլխարկ։ Երիասարդ մայրիկն արձակել է մազերն ու նուրբ շպարով է։ Ըստ սոցիալական ցանցում արված նշման՝ լուսանկարն արվել է Մոսկվայում։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու դրական խոսքեր են գրել դերասան Դավիթ Աղաջանյանի կնոջը․ «Գեղեցկուհի, խոսքեր չունեմ»։
Ավելի վաղ հրապարակված կադրերում Աննայի եւ դերասան Դավիթ Աղաջանյանի դուստրը ոճային հագուստ էր կրում։ Երիտասարդ զույգը փոքրիկին տվել է Կարինա անունը։ «Իմ ծաղիկ»,- հրապարակումը մակագրել էր Աննան, իսկ հետեւորդները փոքրիկին բազմաթիվ դրական խոսքեր էին ուղղել։