Ֆիլիպ Կիրկորովը Դավիթ Մանուկյանի նոր տեսահոլովակի համար սափրել է մորուքն ու կտրուկ փոխել ոճը

16:22   28 դեկտեմբերի, 2021

Հայտնի երգիչ Ֆիլիպ Կիրկորովը երկրպագուներին զարմացրել է ոճի փոփոխությամբ։ Արտիստy Դավա Մանուկյանի նոր տեսահոլովակում ներկայացել է իր համար արտասովոր կե8պարում։ Նախօրեին հոլովակը հայտնվել է YouTube-ի ռուսալեզու թրենդում։

Բլոգերը ներկայացրել է «Один дома» երգի տեսահոլովակը, որը նկարահանվել է Մակոլեյ Կալկինի մասնակցությամբ համանուն ամերիկյան ֆիլմի մոտիվներով։ Մանուկյանի հոլովակում հանցագործների դերերը կատարել են բլոգեր եւ հեռուստահաղորդավար Դիմա Մասլեննիկովը եւ Ֆիլիպ Կիրկորովը։ Նրանք ներխուժել են Դավայի ու նրա դեռատի ընկերուհու՝ Միլանայի բնակարան։ Երգիչն ու աղջիկը դիմադրություն են ցույց տվել կողոպտիչներին՝ նրանց համար վտանգավոր թակարդներ պատրաստելով։

«Ամբողջ հոգով ուրախացել ենք Դավայի տեսահոլովակի նկարահանումների ընթացքում, ի՞նչ չէի անի հանուն քեզ։ Նույնիսկ կտրուկ փոխել եմ ոճս։ Հանուն քեզ նույնիսկ սափրել եմ մորուքս։ Թեեւ ես հոգում միշտ խուլիգան եմ։ Կարծես իսկապես խորասուզվել էինք «Տանը միայնակ» ֆիլմում»,- ինստագրամյան էջում գրել է Կիրկորովը։



© NEWS.am STYLE