«Օլիմպիկոս» անիմացիոն ֆիլմի դիտումը՝ Արցախյան պատերազմի մասնակիցների երեխաների համար (ֆոտո)

16:08   28 դեկտեմբերի, 2021

Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու «Հավատամք» հոգեւոր միությունը՝ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանի առաջնորդությամբ, այսօր՝ դեկտեմբերի 28-ին, «Մոսկվա» կինոթատրոնում նախաձեռնել էր «Օլիմպիկոս» անիմացիոն ֆիլմի դիտումը՝ Արցախյան պատերազմի մասնակիցների (վիրավորների, զոհերի, անհետ կորածների, գերիների), Հայաստանում ապաստանած արցախահայերի, սոցիալապես անապահով ընտնանիքիների եւ եկեղեցու համայնքի երեխաների համար: Միջոցառումը մեկնարկեց միասնական աղոթքով ու երեխաների հետ՝ իրենց երազանքների մասին զրույցով:

270074739_197139112556612_6098632753465991258_n.jpg (274 KB)

Նախատեսված էին նաեւ այլ անկնկալներ. երեխաները, Տեր Հակոբի գլխավորությամբ, զարդարեցին «Հավատամք» տոնածառը՝ դրա վրա փակցնելով իրենց ամենաբարի մաղթանքներն ու ցանկությունները, իսկ կինոդիտումից հետո ստացան նվերներ ու Մանկական Աստվածաշունչ:

Տեր Հակոբ քահանա Խաչատրյանի խոսքով՝ այս նախաձեռնությունը միտված է ոգեկոչելու այն գաղափարը, որ բացի խոսքերից՝ մարդկանց պետք է սատարել եւ օգնել գործով: Նա շեշտեց, որ եթե յուրաքանչյուր հայ ունենա այն նվիրումն ու հավատքը, որն ունեին 44-օրյա պատերազմի միջով անցած մեր հերոսները, իր մեծ ներդրումը կունենա Հայաստանի զարգացման ու ներդաշակության գործընթացում:

270057713_500788161251830_5006192946958937504_n.jpg (304 KB)

«Այստեղ բոլոր այն երեխաներն են, որոնց ծնողնեն իրենց հավատքն արտահայտել են իրենց գործով, նաեւ՝ այն ընտանիքների երեխաները, որոնց ծնողներն իրենց ամենաթանկ բանը նվիրաբերեցին մեր հավատքին ու հայրենիքին` իրենց կյանքը տվեցին մեր երկրի, իրենց երեխաների ապրելու համար: Նրանց զոհաբերությունն իրենց փրկության համար չէր, այլ` հայրենիքի, իրենց սիրելիների ու մի ամբողջ ժողովրդի: Նրանց այդ գործը ճիշտ չի լինի միայն խոսքով գնահատելը, նրանք գործի օրինակ մեզ թողեցին: Այս միջոցառումը նաեւ լավ օրինակ է երեխաների համար, որպեսզի նրանք սովորեն, որ խոսքը ոչինչ է, եթե այն չի դրսեւորվում գործով»,-ասաց նա:

269879685_976851002938129_8926188211667357173_n.jpg (403 KB)
Ըստ հոգեբանների՝ «Օլիմպիկոսը» հոգեբանորեն ծանր պայմաներում օգնում է հաղթահարել դժվարություններն ու գտնել ապրելու ուժ: Անդրադառնալով այս մուլտֆիլմի ընտրությանը՝ Տեր Հակոբը հավելեց.

«Այս մուլտֆիլմն ընտրվեց, որովհետեւ այն ունի դաստիարակչական նշանակություն, քանի որ մեր նախաձեռնության նպատակը միայն երեխաների ժամանցն ապահովելը չէր: Նրանց նպատակը պիտի լինի կյանքում իրենց ճիշտ դրսեւորելը: Այս մուլտֆիլմը նաեւ սերմանում է հայրենասիրություն, մարդասիրություն եւ իր բովանդակությամբ կարեւոր նշանակություն ունի»:

«Հավատամք» հոգեւոր միության անդամները վստահեցնում են՝ նման նախագծերը շարունակական բնույթ կկրեն:

269885192_1792273964496413_737424992848525107_n.jpg (421 KB)

270060188_1514499152264797_2324289995925956641_n.jpg (239 KB)

270046956_1407923789623242_2747049387241886008_n.jpg (356 KB)

269877722_461271945395481_6636010563590936956_n.jpg (222 KB)

269885324_277375724276562_3263539556387885444_n.jpg (270 KB)

269866300_1114875652621954_5467980858578985887_n.jpg (379 KB)

269883380_779949706296108_2571938472047938604_n.jpg (295 KB)

269877488_1040417936540903_299889212659484597_n.jpg (353 KB)

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE