Քրիս Ջեններն իր երեխաներին Սուրբ ծնունդի առիթով շքեղ էլեկտրոքար է նվիրել (ֆոտո)

17:12   28 դեկտեմբերի, 2021

Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը հետեւորդներին ցույց է տվել մորից՝ Քրիս Ջեններից ստացած սուրբծննդյան նվերները։

«Աստված իմ, տեսեք մայրիկից ստացած սուրբծննդյան նվերները։ Նրա բոլոր երեխաների համար»,- Stories բաժնում ասել է Քիմը։

1335243381-2ffe0faa05d2a104b50ec051d97feb184e066e9fcff6b590ae3535d8fa3d0feb-d.jpg (43 KB)

Միայն թե Peopletalk-ի հաղորդմամբ՝ օգտատերերը չեն գնահատել Քրիսի նվերը։ Նրանց կարծիքով՝ Ջենները գումարը ոչ նպատակային է ծախսել։

«Ինչի՞ համար են նրանց պետք այդ մեքենաները», «հիմար նվեր», «սա կատա՞կ է», «նրանք սա նույնիսկ չեն օգտագործի»,- զայրացել են օգտատերերը։

 



© NEWS.am STYLE