Դուեյն Ջոնսոնը մորը Սուրբ ծնունդի առիթով ամենագնաց է նվիրել (վիդեո)

20:27   28 դեկտեմբերի, 2021

Դերասան եւ ռեսթլեր Դուեյն «Ժայռ» Ջոնսնը մորը՝ Ատային, Սուրբ ծնունդի առիթով բիզնես դասի «Cadillac CT5»  ամենագնաց է նվիրել։ Ըստ արտադրողի պաշտոնական կայքի՝ մեքենայի արժեքը կազմում է 60 000 դոլար։ Ջոնսոնն իր ինստագրամյան էջում հոլովակ է հրապարակել՝ ցույց տալով, թե ինչպես է մայրն արձագանքել թանկարժք նվերին։

View this post on Instagram

A post shared by therock (@therock)

«Մայրիկիս անակնկալ եմ մատուցել Սուրբ ծնունդի առիթով։ Նա շոկին մեջ էր եւ մեքենայում արտասվում էր։ Երբ թոռները միացան նրան, նա հիացած էր»,- հրապարակումը մեկնաբանել է Ջոնսոնը։

Տեսանյութում երեւում է, որ «Ֆորսաժ» կուլտային ֆիլմաշարի աստղի մայրը նման նվերի պատրաստ չէր։

Ավելի վաղ դերասանն իր ավտոմեքենան նվիրել էր ԱՄՆ ռազմածովային ուժերի վետերանին։



© NEWS.am STYLE