Ավրաամ Ռուսոն կարծում է, որ «Սուպերսթար» նախագծի եզրափակչում իր պարտության պատճառն ազգությունն է

18:16   28 դեկտեմբերի, 2021

Ազգությամբ հայ Ավրաամ Ռուսոն ենթադրել է, որ «Սուպերսթար» նախագծի եզրափակչում իր պարտության պատճառ է դարձել ազգությունը։ Նա նման ենթադրություն է արել Gazeta.ru-ի հետ զրույցում։

«Ես չգիտեմ, թե որն էր առաջատարից հաղթանակը խլելու իմաստը։ Հնարավոր է՝ պատճառն այն է, որ ես ռուս չեմ։ Չեմ ցանկանում գովել ինձ (եկեք պատկերացնենք, որ իմ անունից խոսում է մեկ այլ պրոֆեսիոնալ երաժիշտ) արտիստը պետք է լավ տեսք ունենա։ Եթե բոլոր մասնակիցներին շարք կանգնեցնենք, ո՞վ ավելի լավ տեսք ուներ։ Բոլոր կոստյումներն իմն էին, ես անձամբ եմ ընտրել դրանք»,- պարբերականի հետ զրույցում ասել է երաժիշտը։

Ռուսոն նաեւ դժգոհություն է արտահայտել ժյուրիի անդամ Լերա Կուդրյավցեւայի պահանջների առնչությամբ, որը հայտարարել է, որ տանել չի կարողանում «Aicha» երգը, որն արտիստը կատարել է նախագծի եզրափակչում։

«Ես չեմ գանգատվում, որ բայց Լերա Կուդրյավցեւան ասաց, որ իրեն դուր չի գալիս «Aicha» երգը։ Այդ դեպքում թող կշտամբի երգի հեղինակին եւ ոչ թե ինձ։ Ամբողջ երկրում էլ ո՞վ այդ երգը կերգի այնպես, ինչպես կատարեցի ես։ Ես բոլոր երգերը կատարել եմ իմ հետաքրքիր մոտեցմամբ, իմ ստորագրությամբ։ Ինձ հետո ստուդիայում ասացին․ «Երգողներից միայն դուք եք այստեղ»»,- ասել է երաժիշտը։

 



© NEWS.am STYLE