Հայ ռեժիսորի «Երբ ես տխուր եմ» անիմացիոն ֆիլմն ընդգրկվել է ֆրանսիական կինոփառատոնի ծրագրում

18:39   28 դեկտեմբերի, 2021

Ռեժիսոր Լիլիթ Ալթունյանի «Երբ ես տխուր եմ» անիմացիոն ֆիլմն ընտրվել է կարճամետրաժ ֆիլմերի կարեւորագույն միջազգային կինոփառատոններից մեկի` Կլերմոն Ֆերանի կարճամետրաժ ֆիլմերի կինոփառատոնի միջազգային մանկական մրցույթում։ Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը։

ֆիլմը Հայաստան-Ֆրանսիա անիմացիոն առաջին համատեղ արտադրությունն է եւ 2021թ․-ի հոկտեմբերի 15-ին՝Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում տեղի ունեցած «Անիմեսթ» անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնում իր համաշխարհային պրեմիերայից հետո, ընտրվել էր վեց միջազգային կինոփառատոնի կողմից։

Օրերս ֆիլմը՝ երեք այլ ֆիլմերի հետ միասին ստացել է «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» նոմինացիա (Best Short Film - International Nominations) Կոլոմբոյի միջազգային, կանանց կինոփառատոնում (Շրի Լանկա)՝ լինելով անվանակարգի արժանացած միակ անիմացիան:



© NEWS.am STYLE