10 տարի տեւած դատական վեճերից հետո․ Առնոլդ Շվարցենեգերը պաշտոնապես ամուսնալուծվել է կնոջից

10:19   29 դեկտեմբերի, 2021

Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը պաշտոնապես բաժանվել է կնոջից՝ Մարիա Շրայվերից, հայտնում է TMZ-ն։

Զույգը բաժանման մասին հայտարարել է 2011թ․-ին, երբ լրատվամիջոցներում տեղեկատվություն տարածվեց, որ Շվարցենեգերը տան աշխատակցուհուց որդի է ունեցել։ Միայն տաս տարի անց զույգին հաջողվել է պաշտոնապես ամուսնալուծվել։

Պարբերականի տեղեկություններով՝ ամուսնալուծությունն այդքան երկար է շարունակվել մոտիվացիայի բացակայության եւ ունեցվածքը կիսելու վեճերի կարգավ որման պատճառով։

Առնոլդ Շվարցենեգերը հեռուստալրագրող Մարիա Շրայվերի հետ ամուսնացել է 1986թ․-ին։ Նրանք չորս երեխա ունեն։ 



© NEWS.am STYLE