Շվեդ գիտնականները մինի-տուն են ստեղծել (ֆոտո)

14:48   9 նոյեմբերի, 2012

Շվեդիայի դիզայներական ընկերություններից մեկը նորույթ է ստեղծել՝ անհատական կոկոն-պղպջակ Cocoon 1։ Թափանցիկ գունդը, որ ստեղծվել է շվեդ գիտնականների վերջին տեխնոլոգիաներով, կարող է փոխարինել տանը։ Այն նախատեսված է այն բանի համար, որպեսզի յուրաքանչյուր մարդ ցանկացած տեղում կարողանա թաքնվել օրվա անցուդարձից եւ ձեռք բերի անհատական տարածք։ Այս տարվա վերջում նորույթը կարելի է գնել խանութներում։

Ինչպես հաղորդում են շվեդական ԶԼՄ-ները, 180 սմ տրամադափով 97 կգ-անոց այն գնդում հեշտությամբ կտեղավորվի մինչեւ 2 մարդ։ Կառույցը բաղկացած է 2 մասից՝ պղպջակից եւ 2 համակարգից, որոնք կօգնեն Cocoon 1-ին դառնալ թե՛ ննջարան, թե՛ հյուասրահ-խոհանոց՝  շարժական դարակներով, գազօջախով եւ նույնիսկ լվացարանով։

Գունդն ապահովված է էլեկտրականությամբ, եւ անլար ինտերնետով։ Էներգիայի բլոկը բավարարում է 40 ժամ անընդմեջ լուսավորման կամ էլ 20 ժամ լույսի եւ 30 րոպե ուտելիք պատրաստելու համար։ Տան արժեքը 3 հազար դոլար է։

Լուսանկարը՝ Lifenews



© NEWS.am STYLE