Dr. Dre-ն նախկին կնոջը 100 միլիոն դոլար կվճարի

16:16   29 դեկտեմբերի, 2021

Ռեփեր Dr. Dre-ն նախկին կնոջը՝ Նիկոլ Յանգին, 100 միլիոն դոլար կվճարի։ Նիկոլը գումարի կեսը կստանա հիմա, մյուսը՝ մեկ տարի անց, հայտնում է TMZ-ն։

Ռեփերի նախկին կինը չի կարող հույս ունենալ, որ կստանա ունեցվածքի կեսը։ Այդպիսին են ամուսնական պայմանագրի պայմանները։ Ռեփերին է մնում 7 անշարժ գույք, այդ թվում 4 բնակարան Լոս Անջելեսում, առանձնատուն Մալիբուում, ինչպես նաեւ երաժշտական ձայնագրություններ, ապրանքանիշեր եւ Apple-ի բաժնետոմսեր։

Ռեփերին բաժին կհասնի 6 մեքենա, որոնք ձեռք են բերվել ամուսնության ընթացքում, Նիկոլին՝ 4-ը։ Բացի այդ՝ ռեփերի տրամադրության տակ կմնան թանկարժեք իրեր, կանխիկ գումար, բանկային հաշիվներ։

 



© NEWS.am STYLE