10 հայտնի հայուհիներ, որոնք մայրացան 2021-ին (ֆոտո)

15:08   1 հունվարի, 2022

Երեխայի ծնունդն ընտանիքում ամենամեծ տոնն է. մանկան ճիչը ստիպում է մոռանալ դժվարություններն ու նոր լավատեսությամբ լցվել կյանքի հանդեպ: Հայկական շոու-բիզնսի մի շարք հայտնի կանայք իրենց սիրելիներին անմոռանալի 2021 պարգեւեցին՝ ընտանիքի համալրմամբ:

NEWS.am STYLE-ը, շարունակելով ամփոփել նախորդ տարին, վերհիշել է հայտնի հայուհիներից տասին, որոնց համար տարին նշանավորվել է մայրական բերկրանքի վայելքով:

Շուշաննա Թովմասյան

268727766_3168456683388149_1827027451771556505_n.jpg (75 KB)

2021-ի հենց առաջին օրը՝ հունվարի 1-ին, ծնվել է դերասանուհի Շուշաննա Թովմասյանի եւ ռեժիսոր Վահե Սայանի որդին՝ Միկան՝ դառնալով, իսկական, ամանորյա նվեր ծնողների համար:

Սուսաննա Պետրոսյան

269944391_942323803058809_2510815619790591590_n.jpg (89 KB)

2021-ը բարի լուրով էր սկսվել նաեւ երգչուհի Սուսաննա Պետրոսյանի համար: Նրա երկրորդ զավակը՝ Մարկը, լույս աշխարհ է եկել հունվարի 15-ին:

Լիլիթ Մուրադյան

269879685_380829587131974_565565717623371443_n.jpg (97 KB)

Հաղորդավարներ Լիլիթ Մուրադյանի եւ Վահե Խանամիրյանի որդին՝ Միքայելը, լույս աշխարհ  եկել մարտի 1-ին: Տղան ընտանիքի երկրորդ զավակն է:

Մարի Պետրոսյան

270127055_923264164989281_4354522601351680516_n.jpg (128 KB)

«Ազիզյանները» սիթքոմից հայտնի Մարին նույնպես երիտասարդ մայրիկ է. նրա երկրորդ որդին, որին ծնողները Վազգեն են անվանել, ծնվել է մարտի 5-ին:

Անի Դաշյան

image-24-12-21-04-22-7.jpeg (234 KB)

Հաղորդավարուհի, լրագրող Անի Դաշյանի երկրորդ զավակը՝ Միլանան, ծնվել է 2021-ի մայիսի 3-ին:

Հռիփսիմե Հակոբյան

269856537_202196328772714_4611641091080366240_n.jpg (84 KB)

Հռիփսիմե Հակոբյանի ու Մարտին Մկրտչյանի երկրորդ որդին ծնվել է 2021 թ-ի հունիսի 8-ին: Ծնողները նրան Ռոբերտ են անվանել:

Սոֆյա Պողոսյան

240196237_4639854156027060_6802382117741734887_n.jpg (297 KB)

Դերասանուհի Սոֆյա Պողոսյանի եւ դերասան Աշոտ Տեր-Մաթեւոսյանի որդին ծնվել է օգոստոսի 18-ին:

Լիլիթ Հովհաննիսյան

269892013_2008999569278440_6504398389956957794_n.jpg (114 KB)

Լիլիթ Հովհաննիսյանի ու Վահրան Պետրոսյանի որդին՝ Յանը, լույս աշխարհ է եկել հոկտեմբերին: Փոքրիկը հայտնի ծնողների առաջնեկն է:

Սիրուն Մինաս

269919168_430105905516241_5841633329733218083_n.jpg (93 KB)

Հաղորդավարուհի, պլաստիկ վիրաբույժ Սիրուն Մինասի երկրորդ զավակը ծնվել է նախորդ տարվա աշնանը: Սիրունն ամուսնուն դուստր է պարգեւել: Զույգը ունի նաեւ որդի, որը լույս աշխարհ է եկել 2020-ին:

Քրիստինա Եղոյան

christuna.jpg (70 KB)

Տարին ուրախալի լուրով փակեց դերասանուհի Քրիստինա Եղոյանը, որի առաջնեկը ծնվեց դեկտեմբերին՝ ԱՄՆ-ում: Քրիստինան ամուսնուն դուստր է պարգեւել,  որի համար ծնողներն ընտրել են Լեա Մարիա անունը:

Լուսանկարները՝ հայտնիների ինստագրամյան էջերից



© NEWS.am STYLE