Քսենիա Բորոդինային քննադատել են դստեր համար չափազանց թանկարժեք նվերների պատճառով

20:09   29 դեկտեմբերի, 2021

Հեռուստահաղորդավարուհի Քսենիա Բորոդինան Ինստագրամում հայտարարել է, որ գնահատում է իր երեխաների տոները, այդ պատճառով շարունակելու է նրանց թանկարժեք բրենդային իրեր նվիրել։ Բորոդինան այդ կերպ պատասխանել է երկրպագուների մեկնաբանություններին, որոնք նրան քննադատել էին վեցամյա դստեր՝ Տեոնայի համար բազմաթիվ թանկարժեք նվերների պատճառով։

«Ես երեխաներիս սիրում եմ կյանքիցս ավելի։ Նրանց տոներն ինձ համար սուրբ են։ Քանի ես ես ողջ եմ, նրանց համար անելու եմ ամենն, ինչ կարող եմ եւ նույնիսկ ավելին»,- ընդգծել է Բորոդինան։

Նա նաեւ խոստովանել է, որ ամենաարժեքավորը համարում է ժամանակը, որն անց է կացրել երեխաների հետ, նրանց հույզերը ճամփորդությունների ընթացքում եւ գիշերները հեքիաթներ կարդալը։ Նա ընդգծել է, որ իր երեխաները Zara են կրում, սակայն լյուքս դասի հագուստ ունեն։

«Եթե դուք այլ արժեքներ ունեք, եւ ձեզ վիրավորում են ЦУМ-ի եւ Dior-ի փաթեթները, ես խղճում եմ ձեզ։ Մեզ դա չի վիրավորում, երեխաները հանգիստ Zara են կրում, բայց այլ հագուստ ունեն եւ կունենան»,- ասել է Բորոդինան։

 



© NEWS.am STYLE