Մորգենշտերնը Սիբիրի մանկատների աշխատակիցներին սուշի է ուղարկել

22:20   29 դեկտեմբերի, 2021

Նոր տարվա նախաշեմին ռուս ռեփեր Մորգենշտերնն անակնկալ է մատուցել Սիբիրի որոշ մանկատների աշխատակիցներին: Երաժիշտը աշխատակիցների համար սուշիի հավաքածուներ է պատվիրել։

Ճիշտ է, ոչ բոլորն են գնահատել նրա առատաձեռնությունը։ Այս մասին հայտնել է «Սիբիրմեդիա» տելեգրամյան ալիքը՝ վկայակոչելով փոխադրող ընկերությանը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ Կրասնոյարսկում, Սայանսկում, Տայշեթում, Բրատսկում, Սոսնովոբորսկում եւ Չերեմխովոյում մանկատների աշխատակիցներն ընդունել են սուշին, սակայն մանկատների մեծ մասը հրաժարվել է դրանցից:

«Ինչ-որ մանկատներում կարանտին է եղել եւ ոչ մեկին ներս թույլ չեն տվել։ Պատվերի առաքումը չի ստացվել։ Եթե կարանտին է, ինչպես կարող ենք մուտք գործել պետական հաստատություն, որտեղ գտնվում են երեխաները», - «Говорит Москва» ռադիոկայանին հայտնել են «Սան Սուշի Սենդո» առաքման ռեստորանների ցանցի ադմինիստրացիայից։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մորգենշտերնը Ռուսաստանի Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինի՝ թմրանյութերի վաճառքի մեջ մեղադրվելուց հետո լքել է երկիրը։



© NEWS.am STYLE