22:44 29 դեկտեմբերի, 2021Երգչուհի Արմինկան նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայանալով հմայիչ կերպարում։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում երգչուհին կերպարանք է ընդունել տոնածառի ֆոնին։ Նա կրում է մեջքի հատվածում բացվածքով, սեւ գույնի զգեստ։ Արմինկան հավաքել է մազերը, մեղմ շպարով է։ «Գո՞հ եք այս տարուց», - հրապարակմանը կից հետեւորդներին հարցրել է երգչուհին։

Նշենք, որ օրերս տեղադրված կադրերում երգչուհին բաց գույնի սպորտային կոստյում էր կրում, որը համադրել էր վերարկուի հետ։ Արմինկան արձակել էր մազերն ու արեւային ակնոց էր կրում։ «20 տարի Ամերիկա գնալ-գալուց ու 5 տարի Լոս-Անջելեսում ապրելուց հետո, վերջապես, որոշեցի, որ ե՛ս էլ պիտի էստեղ նկար ունենամ»,- մեկնաբանություններում գրել էր երգչուհին։