Գարիկ Մարտիրոսյանը պատմել է, թե ինչպես է իր ընտանիքն ապրել ԽՍՀՄ տարիներին, եւ ինչ վրա է ինքը ծախսել առաջին «խոշոր գումարը»

11:12   30 դեկտեմբերի, 2021

Պրոդյուսեր Գարիկ Մարտիրոսյանը սթենդափեր Դմիտրի Ռոմանովի եւ Ռենատ Մալինի պոդքասթի ընթացքում ամփոփել է տարվա արդյունքներն ու պատմել ֆինանսների հանդեպ իր վերաբերմունքի մասին։

«Ես մանուկ հասակում գումար չեմ ունեցել։ Ինչպեսեւ ԽՍՀՄ-ում ընտանիքների մեծամասնությունը, իմ ընտանիքը ֆինանսական խնայողություններ չի ունեցել, ապրել է աշխատավարձից աշխատավարձ։ Հայրս ինժեներ-մեխանիկ էր, մայրս հիմա էլ աշխատում է որպես մանկաբարձ-գինեկոլոգ, այդ պատճառով եկամտի այլ աղբյուրներ չեն եղել»,- ասել է Մարտիրոսյանը՝ նշելով, որ մինչեւ 1993թ․-ին ընտանիքն ապրել է նյութապես ծանր պայմաններում։

Հեռուստահաղարդավարի խոսքով՝ «առաջին գումարները» սկսել են հայտնել, երբ ՈւՀԱ-ի «Նոր հայեր» թիմը, որի ավագը Մարտիրոսյանն էր, սկսել է հյուրախաղեր ունենալ։ «Իմ հիմարության պատճառով ես սկեցի դրանք ծախսել ոչ նրա վրա, ինչ հարկավոր էր։ Ես ինձ զամշե պիջակ գնեցի, կապույտ կոշիկ Ես, դրանք հպարտորեն կրելով, զբոսնում էի Պյատիգորսկում, հավանաբար 96թ․-ին։ Սակայն ոչ մի ներդրումի մասին խոսք չկար, դրանք գրպանի համար էին»,- նշել է նա։

Մարտիրոսյանն առաջին խոշոր գումարը ստացել է որպես Իգոր Ուգոլնիկովի «Բարի երեկո» շոուի սցենարիստ եւ պրոդյուսեր։ Այն Գարիկին թույլ է տվել կնոջ հետ բնակարան վարձել Մոսկվայում։

 



© NEWS.am STYLE