«Բարի երազանքները միշտ կատարվում են». Ալինա Մարտիրոսյան (ֆոտո)

13:21   30 դեկտեմբերի, 2021

Դերասանուհի Ալինա Մարտիրոսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ձմեռային կերպարը։

Alina Martirosyan.jpg (263 KB)

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում դերասանուհին ջինսե տաբատ է կրում, վարդագույն բլուզ։ Նա արձակել է մազերն ու բնական դիմահարդարում ընտրել։ Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները։ «Բարի երազանքները միշտ կատարվում են»,- մեկնաբանություններում գրել է նա։

Ավելի վաղ տեղադրված լուսանկարում դերասանուհին պատկերված էր ամուսնու՝ նկարիչ Կարեն Արայանի հետ։ Զույգը երեկոյան կերպարում էր․ Ալինա Մարտիրոսյանը սեւ զգեստ էր ընտրել ու արտահայտիչ դիմահարդարում։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու դրական խոսքեր էին գրել նրանց․ «Հիանալի զույգ»:  



© NEWS.am STYLE