Ամանորյա տրամադրություն հաղորդող 5 կախարդական ֆիլմ

13:21   31 դեկտեմբերի, 2021

Հարգելի՛ ընթերցողներ, շուտով Ամանոր է, ինչի կապակցությամբ NEWS.am STYLEշնորհավորում է բոլորիս և 2022թ․-ին ամենայն բարիք  մաղթում։ Հիշեք՝ ամենակարեւորը ընտանեկան ջերմությունն է։ Իսկ ընտանիքում ջերմություն կարող են  ապահովել, դե իհարկե, ամանորյա ֆիլմերը։ Օրինակ, «Տանը միայնակ», «Ճակատագրի հեգնանքը» ֆիլմերն Ամանորին դիտելն արդեն երկար տարիներ դարձել է հաճելի ավանդույթ։ Ֆիլմերը, որոնք առաջարկում ենք այսօր, նույնպես կզարդարեն ձեր տոնական օրերը։

Բարի գալուստ կամ հարեւանների մուտքն արգելված է (2006)

269048880_332608935151934_8075120109078700244_n.jpg (114 KB)

Հյուսիսային Ամերիկայի մի փոքրիկ քաղաքում Սուրբ Ծննդյան նախօրեին ռազմական դրություն հայտարարելու ժամանակն է. բնակիչներից մեկը որոշել է իր տունը զարդարել այնպիսի լուսավորությամբ, որը տեսանելի կլինի տիեզերքից:

Սա դուր չի գալիս համայնքի անդամներին, հատկապես՝ նրա ամենամոտ հարեւանին։ Մարտերը պատրաստ են ոչնչացնել քաղաքը։ Այնուամենայնիվ, պատերազմող կողմերը բացահայտում են Սուրբ Ծննդի իրական արժեքը:

 

Կանխազգացում  (2001)

269914998_601647014281714_9116693849330985709_n.jpg (66 KB)

Ձմեռային մի օր նյույորքյան ամբոխի մեջ Ջոնաթանը հանդիպում է Սառային։ Երկու անծանոթ մարդիկ ամանորյա խառնաշփոթի մեջ հասկանում են, որ «ձգում»  են միմյանց։

Գանգուրիկ Սյուն (1991)

269896012_1532798690429325_76528439703496589_n.jpg (248 KB)

Աֆերիստ Բիլլ Դանսերը և նրա խնամքի տակ գտնվող խելացի, գանգուր մազերով որբ երեխան նետվեցին Չիկագոյի հենց սիրտը: Այս անգամ Բիլլի բախտը բերում է.  անվնաս խարդախության արդյունքում  նրանք անօթևանների կացարանից հայտնվում են շքեղ առանձնատանը։ Բիլլը ձևացնում է, թե իրեն հարվածում է մեքենան, որը վարում է մի  երիտասարդ հարուստ կին: Վախենալով Բիլլի կյանքի համար՝ կինը նրան և Սյուին  հրավիրում է՝  ժամանակավորապես  իր տանը ապրելու...

 

Ամուր ընկույզ (1988)

269896328_251337010404783_222642184376102610_n.jpg (163 KB)

Լոս Անջելեսի գերժամանակակից երկնաքերում ոստիկան Ջոն Մաքքլեյնը մահացու կռիվ է մղում քաղաքական ահաբեկիչների հանցախմբի դեմ, որոնք երկու տասնյակ պատանդներ են վերցրել, այդ թվում՝ նրա կնոջը։ Ամեն ինչ սկսվեց նրանից, որ կնոջը տեսնելու  համար տղան քաղաք է գալիս, մասնակցում ամանորյա խնջույքին, որն  ավարտվում է իսկական պատերազմով ...

 

Սանտա Կլաուս (1994)

269897269_1092985268104704_6925178730264636548_n.jpg (82 KB)

Ամանորի  գիշերը խաղալիք վաճառող Սքոթ Կալվինը պատահաբար տանիքից հրում է մի տարօրինակ ծերուկի։ Անհավատալի է. նա այնտեղ գտնում է կայանված հյուսիսային եղջերու։

Մինչ անծանոթն անօգնական թռչում է ձնակույտի մեջ, հետաքրքրասեր Սքոթը թամբում է եղջերուն  և հայտնվում Հյուսիսային բևեռում, որտեղ գլխավոր էլֆը համոզում է նրան զբաղեցնել Ձմեռ պապի տեղը, որը  ներկայումս պառկած է Կալվինի տան մոտ և չի կարող կատարել իր պարտականությունները:

Հաճելի ամանորյա դիտումներ

Միշտ Ձեր՝ Նորայր Նազարյան

 



© NEWS.am STYLE