Հունվարյան պրեմիերաներ. արժե կինոթատրոն հաճախել

20:13   31 դեկտեմբերի, 2021

«Քինգսման․ Սկիզբ»

269881289_590939885541410_929672230970319316_n.jpg (104 KB)

Քինգսմանը սուպեր լրտեսական կազմակերպություն է, որը, հետաքրքրասեր աչքերից հեռու լինելով, իր գործունեությունը ծավալում է հօգուտ  մարդկության: Իսկ կազմակերպության պատմության մեջ առաջին և ամենատաղանդավոր օպերատիվներից մեկը Կոնրադն է՝ Օքսֆորդի դուքսի երիտասարդ և ամբարտավան որդին։ Ինչպես իր ընկերներից շատերը, նա երազում էր ծառայել Անգլիայի բարօրությանը, բայց, ի վերջո, հայտնվեց լրտեսների և մարդասպանների գաղտնի աշխարհում:

Պրեմիերան հունվարի 13-ին է:

«Հակամարմիններ»

269921100_502791134383329_5244890383043671753_n.jpg (112 KB)

Համաշխարհային համաճարակը ազդել է ողջ մարդկության վրա: Առճակատման է ելնում հանցախմբի ղեկավարը: Նա ցանկանում է ձեռք բերել վիրուսի նկատմամբ դիմադրողականություն  ունեցող աղջկան և ՀԴԲ-ի գործակալին, որը պաշտպանել է նրան:

Պրեմիերան հունվարի 20-ին է:

«Դաունթոն աբբայությունը 2»

Քրոուլիների ընտանիքը ճամփորդում է դեպի Ֆրանսիայի հարավ, որտեղ Դուագեր կոմսուհին իր համար առանձնատուն է ընտրել։

Պրեմիերան հունվարի 20-ին է:

«Մորբիուս»

269921205_4701147546628099_4934044743049851423_n.jpg (78 KB)

Մայքլ Մորբիուսը մանկուց տառապել է արյան հազվագյուտ հիվանդությամբ և իր ողջ չափահաս կյանքը նվիրել է այդ հիվանդության բուժումը գտնելուն։ Եվ ահա Մայքլը հնարավոր փրկությունը տեսնում է չղջիկների արյան մեջ և դիմում է ռիսկային փորձարկման։ Փորձն անսպասելի արձագանք է առաջացնում. կապի մեջ մտնելով հիվանդ բջիջների հետ՝ փոխվում է Մորբիուսի մարմինը՝ վերածելով նրան արյունարբու հրեշի։

Պրեմիերան հունվարի 27-ին է:

 

Հաճելի դիտում

Նորայր Նազարյան



© NEWS.am STYLE