«Модный приговор» ծրագրի ներկայացուցիչները քաղցկեղով հիվանդ երեխաներին դատարկ տուփեր են նվիրել

11:46   31 դեկտեմբերի, 2021

Բլոխինի անվան Ռուսական ուռուցքաբանության գիտական կենտրոնի (РОНЦ) կամավոր Վիկտորյա Բիրյուկովան Instagram-ում բողոքել է, որ «Модный приговор» ծրագրի ներկայացուցիչները եկել են կենտրոնի փոքրիկ հիվանդներին «դատարկ» նվերներով շնորհավորելու:

Բիրյուկովայի խոսքով՝ երեխաների համար տոն կազմակերպելն առաջարկել են այն բանից հետո, երբ ինքն է մասնակցել հաղորդմանը: Կամավորները գրեթե ամեն ինչ պատրաստել են իրենց հաշվին, հաղորդման կողմից եկել են արտիստներ եւ Ձմեռ պապը պարկով։ Երեխաները պատուհաններից նայում էին փողոցում ընթացող միջոցառմանը, հետո Ձմեռ պապը իբր նվերներով չորս պարկ է թողել ու հեռացել։

«Ապշած էր, ավելի ճիշտ՝ շոկի մեջ էի, երբ պարկերում գտանք դատարկ տուփեր՝ առանց նվերների։ Շատ տարբեր արկղերի հավաքածուներ՝ դրված պարկի սկզբունքով՝ մեկը մյուսի վրա։ Եվ վերջ։ Չեմ կարող փոխանցել, թե որքան դառն էր ինջ համար ու որքան էի ամաչում հաղորդման նման արարքի համար... Հիասթափություն մարդկանցից, թյուրիմացություն, թե ինչու եւ ինչպես կարելի էր այդպես վարվել ոչ միայն մանուկների, այլ իրենց փխրուն կյանքի համար պայքարող երեխաների հետ...», - դժգոհել է Բիրյուկովան՝ միջադեպը անվանելով «անմարդկային»:

Ռուսական Առաջին ալիքի արձագանքի մասին դեռ ոչինչ հայտնի չէ։



© NEWS.am STYLE