Ինչպես ճիշտ ժամանակին դադարել սիրելիի հետ վիճել

21:12   2 հունվարի, 2022

NEWS.am STYLE-ն անկեղծորեն խորհուրդ է տալիս սիրահար զույգերին վիճելիս արդուկ, շվաբր եւ ավել չնետել միմյանց վրա, քանի սա շատ տհաճ հետեւանքներ կարող է ունենալ։ Երբ զգում եք, որ արդեն չեք կարողանում կառավարել կամ զսպել ձեզ, ապա համբուրեք ձեր սիրելիին. հավատացեք շատ ճիշտ ու կիրառելի մեթոդ է։

Շատ հոգեբաններ պնդում են, որ բոլոր զույգերն էլ ժամանակ առ ժամանակ վիճում են, եւ դա  նպաստում է, որ հարաբերությունները նոր ընթացք ստանան եւ շարունակվեն՝ մշտապես նույն տեղում «դոփելու» փոխարեն։

Բայց կյանքում լինում են դեպքեր, երբ վիճաբանության անգամ ուժ ու ցանկություն չկա, կամ հակառակը՝ եթե ճիշտ ժամանակին չդադարել սիրելիի հետ վիճել, ապա այն կարող է անգամ բաժանման հանգեցնել։ Ահա մի քանի տարբերակ, թե ինչ է պետք անել այդ պարագայում։

Առաջին տարբերակ. վիճաբանող կողմերից մեկը խնդրում է դադարեցնել վիճելը, քանի որ նա սկանդալների եւ վիճաբանության ցանկություն չունի։ Կամ կարելի է նաեւ շարունակել սիրելիի հետ հարաբերություններ պարզելը, բայց ավելի հանգիստ ու խաղաղ ձեւով՝ առանց ձայնը բարձրացնելու։ Պետք է խնդրին ավելի սթափ ու ողջամիտ մոտեցում ցուցաբերել։

Ի դեպ, այս պարագայում հարկավոր է ոչ միայն առաջարկել, այլեւ կատարել այն, որպեսզի վիճաբանությունը կրկին սկանդալի չվերածվի։

Տարբերակներից մյուսն էլ այն է, որ կարելի է նյարդայնացած եւ բարկացած ժամանակ սիրելիին մի որոշ ժամանակ միայնակ թողնել, որպեսզի նա կարողանա հանգստանալ, դուրս գա զայրացած վիճակից։ Բացի այդ, վիճաբանության համար միշտ էլ երկու անձնավորության առկայություն է անհարժեշտ, իսկ միայնության մեջ նա չի կարող վիճել եւ կսթափվի։

 Բայց մենք, միեւնույնն է, առաջարկում ենք մեր տարբերակը՝ համբուրվել...

 

 

Աղբյուրը՝ garmony-info.com



© NEWS.am STYLE