«Աղջիկ, ում տարբերեցի բոլորից». Էդգար Իգիթյանի գեղեցիկ շնորհավորանքը` կնոջը (ֆոտո)

23:14   2 հունվարի, 2022

Դերասան Էդգար Իգիթյանը ֆեյսբուքյան իր էջում կնոջ հետ լուսանկար է հրապարակել ու շնորհավորել նրա ծննդայն օրը.

270311685_4845851082128003_2249898542165904991_n.jpg (217 KB)

«Աշխարհում ծնվեցիր դու` իմ կյանքի կես: Աղջիկ, ում տարբերեցի բոլորից, ում նախ` հարգեցի, այնքան արժանիքներ ունես՝ քո պահվածքը, հավատը, դաստիարակությունը, կանացիությունը, յուրահատկությունը, գեղեցկությունը բացատրել անհնարին է: Ուզում եմ միշտ ուրախ տեսնեմ քեզ, երջանկության արցունքներ պարգեւեմ` դու արժանի ես: ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ ԼՈՒՍՍ»,-գրել է նա: 

Ավելի վաղ դերասանը կիսվել էր իրենց ընտանիքի ամանորյա ֆոտոշարքով ու շնորհավորել հետեւողների Ամանորն ու Սուրբ Ծնունդը:

270366861_4840347166011728_3082695778771766378_n.jpg (214 KB)

«Ուզում եմ՝ հավատով լցվենք ու վստահ լինենք, որ մեր երկրի լավ ապագան կախված է մեզնից, եւ թող գալիք տարին դարձնենք մերը ու հնարավորություն ունենանք ավելի շատ արարելու, ստեղծագործելու, աշխատելու, զարգանալու, ստեղծելու նոր հարթակներ, նոր գաղափարներ: Լցվենք հույսով ու երիտասարդացնենք մեր շրջապատը, դարձնենք ավելի պայծառ ու գունեղ: Ինչ խոսք, շատ անելիքներ ունենք դեռ: Մեծ հույսերով՝ դեպի նոր տարի: Շնորհավոր Ամանոր»,-գրել էր Էդգարը: 

271076999_4840347159345062_2059552676781560181_n.jpg (220 KB)

271152806_4840347162678395_1762302101456261337_n.jpg (205 KB)



© NEWS.am STYLE