15:13 3 հունվարի, 2022Դերասանուհի Անի Երանյանը նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է Նյու Յորքում։
Ինստագրամյան էջում հրապարակված կադրում դերասանուհին ձմեռային կերպարում է։ «Սերն ու բարին միշտ հաղթում են… Հրաշքներ լինում են, քանի դեռ հավատում ես… Խաղաղ լինեք, Մարդիկ! Գալդ բարի, 2022»,- գրել է նա։

Ավելի վաղ տեղադրված լուսանկարում երիտասարդ դերասանուհին սեւ բլուզ, մուգ գույնի ջինսե տաբատ եւ բաց երանգի վերարկու էր կրում։ Անին առանց շպարի էր, մազերը հավաքված էին, իսկ կերպարն ամբողջացնում էր արեւային ակնոցը։ Հրապարակումը մեկնաբանված չէր, սակայան հետեւորդները բազմաթիվ դրական խոսքեր էին գրել․ «Անկրկնելի»։