«Շքեղ». ինչ զգեստ է ընտրում Աննա Դովլաթյանը երեկոյան կերպարի համար

20:46   3 հունվարի, 2022

Դերասանուհի Աննա Դովլաթյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր երեկոյան կերպարը։

image_6487327 (2)-6.JPG (305 KB)

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում երիտասարդ մայրիկը սեւ զգեստ է կրում, որը համադրել է նույն գույնի բարձրակրունկների հետ։ Աննան արձակել է մազերն ու արտահայտիչ շպար ընտրել։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու դրական խոսքեր ուղղել Աննային․ «Շքեղ»։

image_6487327-21.JPG (371 KB)

Ավելի վաղ հրապարակված կադրերում Աննան բաց գույնի հագուստ էր կրում։ Ըստ սոցիալական ցանցում արված նշման՝ լուսանկարն արվել էր Մոսկվայում։ Երիտասարդ մայրիկը նախապատվություն էր տվել վառ շպարին, իսկ մեկնաբանություններում գրել էր․ «Մոսկվան Ամանորին վերածվում է հեքիաթի»։



© NEWS.am STYLE