«Մեծ ու լուսավոր սպասումներով, հավատանք, որ լինի ու....կլինի»․ Յուլյա Ֆինկի ընտանեկան լուսանկարը

23:21   3 հունվարի, 2022

Դերասանուհի Յուլյա Ֆինկն իր հետեւորդների հետ կիսվել է ընտանեկան նոր լուսանկարով, որում պատկերված է ամուսնու՝ Արտյոմ Կարապետյանի եւ իրենց որդիների հետ։

271168862_1245122542635929_8813394221414723903_n(1).jpg (198 KB)

Ինստագրամյան էջում հրապարակված տոնական կադրում Յուլյան հմայիչ կերպարում է։ Նա կրում է սպիտակ երանգի զգեստ։ Նա արձակել է մազերը, նախապատվությունը տվել է մեղմ շպարին։ «Մեծ ու լուսավոր սպասումներով, հավատանք, որ լինի ու....կլինի! Շնորհավոր 2022», - հրապարակումը մակագրել է նա։

«Դե, ինչ, ավարտվում է տարին, չեմ ուզում դժգոհել, ավելորդ բացասական էներգիա չհարուցելու համար։ Ավելի շատ ուզում եմ հիշել ու գնահատել այն դրականը, որը հնարավոր եղավ ստեղծել: Այս տրամադրությունը պետք է փոխանցել նաեւ հաջորդ տարի, լինել ուժեղ, (իսկ ո՞րն է այլընտրանքը), դիմացկուն, զգոն եւ փորձել ավելի շատ արդյունք ստեղծել, ով ինչքան կարող է, և ով ինչպես կարող է: Այս արեւային օրն էլ վկա..․»,- ավելի վաղ գրել էր Յուլյան։ 



© NEWS.am STYLE