«Գեղեցկուհի». Լուիզա Ներսիսյանի ֆոտոշարքը

17:45   4 հունվարի, 2022

Դերասանուհի Լուիզա Ներսիսյանն ամենօրյա ֆոտոշարք ունի, որից մի քանի լուսանկար է հրապարակել իր միկրոբլոգում։

Դերասանուհին նկարահանման համար վառ կերպար է ընտրել՝ կարմիր զգեստ, արտահայտիչ դիմահարդարում։ «Եկավ 2022 թվականը՝ իր հետ բերելով նոր երազանքներով ապրելու ցանկություն։

270251572_4915910015097277_3088858168943629177_n.jpg (152 KB)

Մի ամբողջ կյանք մենք կարող ենք պայքարել ու երազել, ու գիտեք՝ ինչն է հետաքրքիր, մենք չենք հոգնում պայքարելուց, չենք բողոքում, չենք հուսալքվում, չենք մեղադրում: Մենք պայքարում ենք, ու թվում է՝ ինչքան շատ ենք պայքարում, այնքան ավելի ենք մոտենում մեր երազանքի իրականացմանը: Ասում եմ երազանք, որովհետև այն շատ սիրուն է հնչում: Իրականում, երազանքն աստիճանաբար դառնում է նպատակ, բայց մեր մտքում այն միշտ երազանք է հնչում ու մինչ այն պահը, երբ ամեն բան արդեն իրականություն է դառնում:

Մեկ օր բացում ես աչքերդ ու հասկանում՝ երազանք տանող ճանապարհը շատ դժվար ու խոչընդոտներով լի է եղել, բայց դու հասել ես երազանքի իրականացմանը. հասել ես, որովհետև քո կողքին եղել են մարդիկ, ովքեր քեզ հավատացել ու հավատացրել են, որ շատ քիչ ճանապարհ է մնացել»,- մեկնաբանություններում գրել է նա։

270253287_4915909995097279_4836146740646640749_n.jpg (152 KB)

Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու դրական խոսքեր են ուղղել դերասանուհուն․ «Գեղեցկուհի»։

 



© NEWS.am STYLE