«Քլոե, դու արժանի չէիր դրան». Տրիստան Թոմփսոնը խոստովանել է, որ կրկին դավաճանել է Քարդաշյանին

13:17   4 հունվարի, 2022

Քլոե Քարդաշյանի նախկին սիրելին՝ բասկետբոլիստ Տրիստան Թոմփոսնը, ճանաչվել է իր նաին անձնական մարզչի՝ Մարալի Նիկոլսի երեխայի հայրը։ տրիստանը նախկինում հայրությունը չէր ճանաչում։

«Այսօր մենք իմացանք ԴՆԹ թեստի արդյունքները։ Ես Մորալի Նիկոլսի երեխայի հայրն եմ։ Ես լիարժեք պատասխանատվություն եմ ստանձնում իմ գործողությունների համար։ Ես ամբողջական մասնակցություն կունենամ որդուս դաստիարակությանը։ Ես անկեղծորեն շնորհակալություն եմ հայտնում բոլորին, ում ցավ եմ պատճառել։ Քլոե, դու արժանի չէիր դրան։ Դու արժանի չէիր այդ ցավին ու նվաստացմանը։ Ես անկեղծորեն սիրում եմ քեզ, անկախ նրանից, թե ինչ տեսք ունի դա այլ կողմից նայելիս։ Ես շատ եմ ափսոսում»,- Ինստագրամում գրել է Տրիստանը։

Ավելի վաղ լրատվամիջոցները գրում էին, որ Քլոե Քարդաշյանն իմացել է, որ իր նախկին ընկերը կրկին հայր է դարձել ու շոկի է ենթարկվել։ Հարազատները հայտնել են, որ «նրան երբեք այդքան վշտացած չեն տեսել»։ Աստղը Տրիստանի հետ հարաբերություններ է ունեցել, երբ Մարալի Նիկոլսը հղիացել է։



© NEWS.am STYLE