«Մարտահրավերն ընդունված է»․ MAC-ը ներկայացրել է Շերի մասնակցությամբ նոր գովազդային արշավը

19:19   4 հունվարի, 2022

MAC ապրանքանիշը ներկայացրել է «Challenge Accepted» («Մարտահրավերն ընդունված է») գովազդային արշավը։ Արշավի հերոսուհիները երգչուհիներ Շերն ու Saweetie-ն են։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от M·A·C Cosmetics (@maccosmetics)

«Երբ նրանք միասին նկարահանվում էին, Շերն անվերջ խորհուրդներ էր տալիս եւ կիսվում ոլորտի, նորաձեւության եւ ոճի մասին իր իմաստությամբ։ Դա անհավանական պահ էր՝ պահ, որը կարող էր ստեղծել միայն MAC-ը։ Այս երկու կատարողները ուժեղ են նաեւ առանձին-առանձին, սակայն երբ միասին են, նրանց պարզապես հնարավոր չէ կանգնեցնել»,- WWD-ին հայտնել է  MAC Cosmetics-ի փոխնախագահ եւ ստեղծագործական տնօրեն Դրյու Էլիոթը։

Լուսանկարներներում Շերն ու Saweetie-ն ցուցադրում են վառ դիմահարդարումը՝ շուրթերի ու աչքերի շեշտադրմամբ։ Նրանք պատկերված են բեմում՝ MAC-ի հաճախորդներին առաջարկելով իրենց դրսեւորել կոսմետիկայի օգնությամբ։

Աղբյուրը՝ Buro24/7



© NEWS.am STYLE