Քսենիա Սոբչակը հարցազրույցի ընթացքում հիստերիայի է հասցրել բլոգեր Ելենա Բլինովսկայային

15:47   4 հունվարի, 2022

Ցանկությունների մարաթոնների հեղինակ Ելենա Բլինովսկայան սպառնացել է «թքել» լրագրող եւ հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակի դեմքին։  

Բլոգերը դարձել է Սոբչակի հաղորդման նոր հյուրը, սակայն ամբողջ խոսակցությունը շարունակվել է այդ ոճով։ Ելենան նյարդանացել է, հարցերին պատասխանել վերամբարձ կերպով եւ երկար ժամանակ պարզպես լռել՝ արհամարհելով հաղորդավարուհու հարցերը, արդարանալով, թե ռեսուրսային վիճակի է անցնում։

Քսենիային հետաքրքրել է եկամուտների մասին տեղեկատվությունը, սակայն բլոգերին դուր չի եկել հենց այդ հարցը։ Ի վերջո, նա կտրուկ պատասխանել է․ «Մայրս չգիտի, թե ինչ գումար եմ ես աշխատում, այդ ինչո՞ւ ես պետք է դրա մասին ասեմ քեզ»։

Սոբչակը նրան կոչ է արել հանգստանալ եւ իրեն երեխայի նման չպահել։ Բլոգերը նաեւ հայտարարել է, որ ե՛ւ մեծահասակ է, ե՛ւ երեխա։

 



© NEWS.am STYLE