Comedy Woman-ի աստղը կորոնավիրուսից հետո կորցրել է մազերի 70 տոկոսը

23:12   4 հունվարի, 2022

Դերասանուհի եւ Comedy Woman-ի աստղ Մարիա Կրավչենկոն գրեթե ամբողջությամբ ճաղատացել է կորոնավիրուսի պատճառով։ Ինչպես ասում է դերասանուհին, նա կորցրել է մազերի 70 տոկոսը: Արտիստուհին կարճ սանրվածք է արել։

kravchenko-2.jpg (63 KB)

«Սա հարկադրված միջոց է։ Քովիդից հետո ես պարզապես կորցրել եմ մազերիս 60-70%-ը։ Ասում են՝ կանայք ականջներով են սիրում, իսկ ես սիրում եմ աչքերով, եւ ցանկանում եմ առաջին հերթին հայելու մեջ ինձ գեղեցիկ տեսնել։ Երբ մազերս թափվեցին, ես կարծես քիմիաթերապիայի կուրս անցնելուց հետո լինեի», - «7Дней»-ին տված հարցազրույցում խոստովանել է դերասանուհին։

Դերերն ու նախագծերը չկորցնելու համար Կրավչենկոն Ամերիկայում կեղծամ է գնել։ «Սա այժմ պահանջված ծառայություն է։ Ես հանրային մարդ եմ եւ վատ տեսք ունենալու իրավունք չունեմ», - դերասանուհու խոսքը մեջբերել է պարբերականը։



© NEWS.am STYLE