«Ապրենք խաղաղ երկրում եւ խաղաղ հոգով»․ Թամարա Գեւորգյանը՝ մայրիկի հետ (ֆոտո)

23:38   4 հունվարի, 2022

Դերասանուհի Թամարա Գեւորգյանն իր հետեւորդների ու երկրպագուների հետ կիսվել է ընտանեկան ջերմ լուսանկարով, որում պատկերված է մայրիկի հետ։

270937886_962515607982824_5999815121888440443_n(1).jpg (137 KB)

Ինստագրամյան էջում տեղադրված կադրում մայր ու դուստր կերպարանք են ընդունել տոնածառի ֆոնին։ Նրանք ջերմ գրկախառնված են։ Դերասանուհին կրում է բաց երանգի բլուզ, կաշվե տաբատ։ Նրա մազերն արձակված են, մեղմ շպարով է։ «Շնորհավորում եմ բոլորիդ։ Ապրենք խաղաղ երկրում եւ խաղաղ հոգով», - հրապարակումը մեկնաբանել է Թամարան։

ht_5JIjZLgs.jpg (208 KB)

Նշենք, որ ավելի վաղ հրապարակված լուսանկարում դերասանուհին սեւ բլուզ էր կրում, ուսերին գցել էր բաց երանգի շարֆ։ Նա նվազագույն շպարով էր, ալիքավոր հարդարված մազերն արձակված էին։ Հրապարակումը դերասանուհին չէր մակագրել։ 



© NEWS.am STYLE