Չար ուժերի առաջին հավաքը Երեւանում (ֆոտո)

15:45   28 հոկտեմբերի, 2013

Հելլոուինի տոնը կամ Բոլոր սրբերի օրվա նախօրյակը նշում են հոկտեմբերի վերջին օրը: Հելլոուինի տոնի արմատները գալիս են հին կելտերի հավատքներից, ովքեր ապրում էին ժամանակակից Իռլանդիայի տարածքում: Եվ չնայած Հայաստանում այս օրը պաշտոնական տոն չէ, մեր երիտասարդությունն այն սկսել է բավական ակտիվորեն տոնել:

Չար ուժերի առաջին հավաքը կայացել է երեւանյան Kami ակումբում, պաշտոնական տոնից՝ հոկտեմբերի 31-ից մի քանի օր առաջ: Հյուրերի բարձր տրամադրությունն ապահովել է DJ Serjo-ն:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE