Հարաբերություններ առանց հարաբերությունների

21:12   6 հունվարի, 2022

Անկողինը հարաբերություններ չէ

Գուցե ցինիկ է հնչում, բայց մեկ կամ մի քանի գիշեր միասին անցկացնելը բոլորովին չի նշանակում հարաբերություններ: Հիմա դա հեշտ է եւ հասանելի: Իսկ ո՞րն է իսկական հարաբերությունները: Առաջին հերթին՝ հոգեւոր մտերմությունը: Գուցե շատ հասարակ է հնչում, բայց հենց դա է հարաբերությունների գլխավոր իմաստը: Դուք գտնում եմ մի մարդու, որի հետ որոշում եք միասին առաջ շարժվել, ձեռք ձեռքի բռնած՝ հենց դա է ամենաիսկական ու անկրկնելի զգացմունքը:

Սեր կամ կիրք

Երբեմն երկու մարդկանց միջեւ խելագար ձգողականություն է առաջանում՝ պարզապես խելքները թռցնում են զգացմունքների ու հորմոններ փոթորկից, որից արյունն ասես եռում է: Բայց հիշեք, սերը ոչ միայն ինչ -որ մեկի հետ միասին քնելու ցանկությունն է, այլեւ ժպիտը դեմքին արթնանալը, երբ նրա կողքին եք, երբ առավոտյան նրան համբուրելուց առաջ վազում եք լոգարան՝ ատամները լվանալու, կամ էլ խոհանոց՝ նրա համար սուրճ եփելու: Մնացածը կիրք է: Եվ դա վատ չէ, ու նույնիսկ շատ լավ է, բայց դա այն չէ ...

Այն չէ

Հավանաբար վաղ թե ուշ այս խոսքերը բոլորի մտքով էլ անցնում են՝ պարզապես «այն չէ»: Լավ է, հարմարավետ է, սարսափելի հաճելի է, վառ ու հագեցած, բայց մի տեսակ այն չէ: Հիշում եք խոսքերն այն մասին, որ աչքերը հոգու հայելին են: Դե իսկ սիրելի մարդու աչքերը պետք է Ձեր հայելին լինեն: Որքան էլ դժվար լինի հավատալ դրան, բայց դուք պատրաստ կլինեք ամբողջ կյանքում սուզվել այդ աչքերի անհուն հատակում ու չեք ցանկանա որեւէ բան փոխել:

Ամեն ինչ ու միանգամից

Երբեմն մարդիկ շատ երկար են հանդիպում, միանում, բաժանվում ու նորից հանդիպում: Եվ կարծես ամեն ինչ գրքերի նման է, բայց այնտեղ՝ հոգուդ խորքում ինչ -որ բան չի շարժվում: Իսկ երբեմն էլ երկու անծանոթներ են քայլում փողոցում՝ միջին տարիքի դասական ջենթլմեն եւ արդեն ամուսնալուծված երեսունամյա բիզնես լեդի: Եվ ահա ընդամենը մեկ հայացք ու նրանք արդեն մոտակա հյուրանոցի անկողնում են ու թվում է, թե միշտ է այդպես եղել...

Ինչպե՞ս իմանալ

Այս հարցում ամեն ինչ շատ պարզ է ու միաժամանակ շատ բարդ՝ պետք է լսել սեփական սիրտը: Եթե դուք գտել եք ձեր միակին՝ ձեր սիրտը պետք է նրա հետ համահունչ բաբախի: Մեկ ռիթմ՝ երկուսի համար: Սիրտը, ի տարբերություն ուղեղի, որը պատրաստ է արդարացնել իրեն ու ուրիշներին, չի ընդունի փոխզիջումներ ու չի ստի Ձեզ, անպես որ լսեք նրան: Եվ հիշեք, որ սերն ու հարաբերությունները ոչ թե ինքնազոհաբերություն են ենթադրում, այլ առաջին հերթին՝ հարգանք ինքդ քո նկատմամբ:

Աղբյուրը՝ dictat.net



© NEWS.am STYLE