13:14 5 հունվարի, 2022Երգչուհի Անահիտ Սիմոնյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։
Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում Անահիտը սեւ զգեստ է կրում։ Երգչուհին հավաքել է մազերն ու արտահայտիչ շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները։ Երգչուհին հրապարակումը չի մեկնաբանել, սակայն հետեւորդները բազմաթիվ դրական խոսքեր են ուղղել նրան․ «Շքեղ աղջիկ»։
Ավելի վաղ հրապարակված կադրերում Անահիտը պատկերված էր իր եւ ՀՀ վաստակավոր արտիստ, երաժիշտ, երգիչ Հայկոյի որդու՝ Արմանի հետ։ Մայր ու որդի ջերմ գրկախառնված էին։ Ըստ սոցիալական ցանցում արված նշման՝ լուսանկարն արվել էր Դուբայում։