«Ձմռան հեքիաթը». Աննա Դովլաթյանի նոր ֆոտոշարքը Ռուսաստանից

19:49   5 հունվարի, 2022

Դերասանուհի Աննա Դովլաթյանը նոր ֆոտոշարք ունի, որից մի քանի լուսանկար է հրապարակել։

image_6487327-28.JPG (150 KB)

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերն արվել են Ռուսաստանում։ Երիտասարդ մայրիկը պատկերված է գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Աննան սպիտակ բլուզ է կրում ու բաց գույնի տաբատ։ Նա արձակել է մազերը, կերպարն ամբողջացրել գլխարկով։ «Ձմռան հեքիաթը»,- հրապարակման մեկնաբանություններում գրել է նա։

image_6487327 (1)-11.JPG (195 KB)

Ավելի վաղ տեղադրված կադրերում երիտասարդ մայրիկը սեւ զգեստ էր կրում, որը համադրել էր նույն գույնի բարձրակրունկների հետ։ Աննան արձակել էր մազերն ու արտահայտիչ շպար ընտրել։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու դրական խոսքեր ուղղել Աննային․ «Շքեղ»։



© NEWS.am STYLE