«Եղեք համարձակ, հաղթեք այնտեղ, որտեղ դժվար է». Արփի Գաբրիելյան (ֆոտո)

10:43   6 հունվարի, 2022

Երգչուհի, դերասանուհի Արփի Գաբրիելյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր վառ կերպարը։

271277837_474570237360857_1724228435459910550_n.jpg (351 KB)

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում երգիչ Միհրան Ծառուկյանի կինը վառ, փայլփլուն զգեստ է կրում։ Արփին արձակել է մազերը, նախապատվություն տվել արտահայտիչ շպարին, որն ընդգծում է գեղեցկությունը։ «Նոր տարի… նոր նպատակներ, նոր սպասելիքներ, նոր գաղափարներ, նոր հույսեր…Եղեք համարձակ , Հաղթեք այնտեղ, որտեղ դժվար է, մի նահանջեք դժվարությունների հանդիպելիս վստահորեն քայլեք առաջ, անցյալում թողեք բոլոր վատ մտքերը, վատ հիշողությունները ու երջանիկ ապագայի հանդեպ հավատով լցվեք…»,- մեկնաբանություններում գրել է նա։

image_6487327 (1)-6.JPG (265 KB)

Օրեր առաջ հրապարակված կադրերում Միհրան Ծառուկյանի կինը սեւ հագուստ էր կրում՝ կաշվե տաբատ եւ պիջակ։ Երգչուհին հավաքել էր մազերն ու արտահայտիչ շպար ընտրել։ Կերպարն ամբողջական էին դարձրել աքսեսուարները՝ խոշոր ականջօղերը։



© NEWS.am STYLE