Դայանա Դավթյանի ամանորյա ֆոտոշարքը, սիրելի ուտեստներն ու երազանքը

15:31   5 հունվարի, 2022

«Միսս Տիեզերք 2019» Դայանա Դավթյանը ամանորյա մի քանի ֆոտոշարք է հասցրել իրականացնել, որոնց լուսանկարներից տրամադրել է NEWS.am STYLE-ին ու պատասխանել մեր թեմատիկ բլիցին:

Դայանա, ինչի՞ հետ ես ասոցացնում Ամանորը...

Քաղաքի լույսերի եւ ամանորյա բարի երգերի հետ, որոնք ամենուր հնչում են:

Նոր տարին դիմավորելու կատարյալ ձեւը քեզ համար...

Երբ բոլոր հարազատներս եւ ընկերներս մի տեղում են:

270260273_620722655840556_4888837801985375786_n.jpg (460 KB)
Սուրբծննդյան թեմայով քո ամենասիրելի ֆիլմը:

«Հարրի Փոթթեր»:

Ամանորյա ամենասիրելի երգդ:

Sia-«Snowman»

Մինչեւ ո՞ր տարիքն ես հավատացել Ձմեռ պապին:

Չեմ հիշում՝ մինչեւ որ տարիքը, բայց հիշում եմ, որ դասարանիս տղաներից մեկը հայտարարեց ամբողջ դասարանին, որ Ձմեռ պապ գոյություն չունի (ծիծաղում է):

Ամանորյա ամենատպավորիչ նվերդ:

Հարրի Փոթթերի փայտիկը, որը ընկերուհիս էր նվիրել (ես Հարրի Փոթթերի մեծ երկրպագուհի եմ):

267069007_634831930900144_3146678938937542230_n.jpg (182 KB)
Ի՞նչ ես խնդրել «Ձմեռ պապից» այս տարի:

Որ մեր երկրում այսուհետ լինի խաղաղություն եւ մարդիկ լինեն ժպտերես:

Ամանորյա ամենասիրելի ուտեստդ:

Նրբավլիթ (բլինչիկ):

Ո՞ր ուտեստն ես այս տարի դու պատրաստել:

Բրուսկետաներ, բրաունի, աղցան: Մնացածը՝ մայրիկիս օգնությամբ (ժպտում է):

Ամանորյա երազանքդ...

Ուզում եմ, որ այն մարդիկ, որոնք ինձ համար թանկ են, միշտ լինեն կողքիս եւ լինեն երջանիկ:

270051266_3050278538519703_1758081664111361919_n.jpg (281 KB)

270028554_602321107519736_6988137162012937290_n-1.jpg (279 KB)

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Կարեն Դավթյանի, Հայկ Ալեքսանյանի եւ Հայկ Սարդարյանի



© NEWS.am STYLE