«Ամենակարեւորը կյանքում չկորցնել աշխատասիրությունը եւ լավատեսությունը միաժամանակ». Իրինա Թովմասյանի լուսանկարը Դիլիջանից

17:32   6 հունվարի, 2022

«Միսս Արմենիա 2011» Իրինա Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ մեկնաբանություններում կիսվելով իր մտքերով։

image_6487327 (3)-4.JPG (247 KB)

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերն արվել են Դիլիջանում։ «Ամենակարեւորը կյանքում չկորցնել աշխատասիրությունը եւ լավատեսությունը միաժամանակ։ Քանի որ թեկուզ մի փոքր թերահավատությունը կփչացնի ձեր ամբողջ աշխատանքը։ Միշտ հիշեք գործունեությունն ունի արդյունք, իսկ ցանկալի արդյունքը պահանջում է լավատեսություն։ Որովհետեւ երբ դու լավ ես տրամադրվում հենց էդպես էլ լինում է, քանի որ խոսքը ուժ ունի։ Միշտ որևէ գործ անելիս խոսեք լավը ու ամեն բան ինքնստինքյան կգնա դրան»,- մեկնաբանություններում գրել է նա։

Irina Tovmasyan-1.JPG (236 KB)

Ավելի վաղ հրապարակված կադրերում Իրինա Թովմասյանը պատկերված էր տոնածառերի ֆոնին։ Գեղեցկուհի մայրիկն արձակել էր մազերը, կրում էր սեւ տաբատ եւ մուգ գույնի բլուզ։ «Ու ամեն տարի ես երեխայի պես ուրախանում եմ, երբ նոր տարին մոտենում է»,- մեկնաբանություններում գրել էր նա։



© NEWS.am STYLE