Chanel-ը մաքուր կոսմետիկայի շարք է թողարկել

20:16   6 հունվարի, 2022

Chanel-ը մաքուր կոսմետիկա է թողարկել No.1 անվանումով։ Դրանում ներառված է ինը ապրանք, որոնց շարքում են շիճուկներ, մաքրող փրփուր, խոնավեցնող քսուք, քսուք աչքերի շուրջ հատվածի համար, լոսյոն, սփրեյ-շիճուկ, ինչպես նաեւ տոնային քսուք, բալզամ շուրթերի համար եւ L’Eau Rouge պարֆյումերային ջուր։

61cb7c59a7b5f86021bf6b1a08d96d7a_large.jpg (26 KB)

Միջոցների հիմնական բաղադրիչը կամելիան է՝ բույսի էքսրակտը, սերմերը։ Chanel-ի գիտնականները սկսել են այդ բույսի հատկությունները ուսումնասիրել 2012թ․-ին։ «Այս բյութի շարքի համար մեզ հետաքրքրում էր բջիջների ծերացման առաջին մակարդակը։ Մենք ցանկանում էինք կանխարգելել այն, նույնիսկ եթե բջիջները սթրեսի են ենթարկվում, օրինակ՝ շրջակա միջավայրի աղտոտման պատճառով»,- պատմում է Արմել Սուրոն՝ Chanel-ի միջազգային գիտական կոմունիկացիաների գծով տնօրենը։

870ea37164549d101d858ed648f904cb_large.jpg (69 KB)

Հավաքածուի բոլոր ապրանքները ներկայացված են էկոլոգիական փաթեթավորմամբ, 80 տոկոսով պատրաստված են վերամշակված նյութերից։ Ապակե տարաները ստեղծված են՝ հաշվի առնելով կրկնակի օգտագործումը։

 2725c736d0c31f426eaf11e596939926_large.jpg (27 KB)

Աղբյուրը՝ Blueprint



© NEWS.am STYLE